• Մարզումներ
    • Երեխաներ
    • Տղամարդիկ
    • Կանայք
    • Պրոֆեսիոնալներ
    • Անհատական
  • Fight Club
  • Մարզումների գրաֆիկ
  • Մեր մասին
  • Կապ
Krav Maga Armenia
1225177366344-team-16764843668336.jpg

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիան հիմնադրվել է 2012թ. աշխարհի և Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն, միջազգային կարգի անվտանգության և կրավ մագա համակարգի էքսպերտ Սարգիս Բազինյանի կողմից: 


Հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք հետևում ենք այն կարևոր առաքելությանը, որի շուրջ կառուցել ենք մեր առօրյա գործունեությունը, այն է` ձևավորել իրավագիտակից, ուժեղ և պատրաստված հասարակություն, ամենօրյա աշխատանքի արդյունքում  մեր սաների մեջ սերմանել արժեքներ, որոնք մեր երկրի և պետականության հուսալի ապագայի երաշխավորներն են։

 

Կրավ Մագա Հայաստանը չեմպիոնների դարբնոց է, որտեղ մեր մարզիկները ամեն օր սովորում է հաղթահարել իրենք իրենց, չընկրկել դժվարություններից, կարգապահության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնել նպատակադրված արդյունքին։ Մեզ մոտ սովորում են հաղթել, իսկ անհաջողությունները երբեք չեն կոտրում մեր մարզիկների ոգին, քանի որ յուրաքանչյուր պարտություն դա ևս մեկ դաս է, որից կարելի է օգտակար հետևություններ անել։

8809261388454-who-we-are-16764846122257.png

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Մեր #ԿրավԸնտանիքն իր թևի տակ է առել տարբեր տարիքի, սեռի և կենսակերպի մարդկանց, որոնց համատեղում է նույն աշխարհայացքն ու ազգին պիտանի լինելու ցանկությունը։ Մեզ միավորող արժեքներն են. 

 

  • Կրավընտանիքը
  • Հաղթելու կարողությունը
  • Հոգեպես և ֆիզիկապես պատրաստվածությունը
  • Իրավագիտակցությունը
  • Հասարակությանն ու պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը

ՄԵՐ ԹԻՄԸ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայում դասավանդում են ՀՀ և միջազգային ասպարեզում լայն ճանաչում և բարձր որակավորում ունեցող անվտանգության և սպորտի առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ-ում և արտերկրում: 

 

477165998848-photo.jpg
ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հիմնադիր և գլխավոր ինստրուկտոր, Կրավ Մագայի միջազգային կարգի էքսպերտ, ՍԻԱՍ ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2004-2010թթ․ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանգիտության ֆակուլտետում (բակալավրիատ և մագիստրատուրա)։ 2012 թ․ ավարտել է Ռուսաստանի իրավական ակադեմիայի մագիստրատուրան։ 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

7 տարեկան հասակից զբաղվել է քիք բոքսինգով և թայ բոքսինգով: 

 

  • 1996-2003 և 2005-2009 թթ. ճանաչվել է քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոն
  • 1998թ. WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն
  • 1999-2001 թթ. թայ-բոքսինգի Հայաստանի չեմպիոն
  • 2000-2002 ուշու-սանդայի Հայաստանի չեմպիոն
  • 2000 թթ. ֆուլ կոնտակտ կարատե-դո Հայաստանի չեմպիոն
  • 2003թ․ թայ-բոքսինգի աշխարհի չեմպիոն
  • 2004թ. ձեռնամարտի Հայաստանի չեմպիոն
  • 2007թ. քիք բոքսինգի Եվրոպայի չեմպիոն
  • 2007թ. WPKA վարկածով աշխարհի չեմպիոն
  • 2012 Krav Maga Air Marshal Instructor որակավորում 
  • 2012 Krav Maga VIP պաշտպանության էքսպերտ  
  • 2013 Krav Maga Level 2 էքսպերտ
  • 2013 Law Enforcement Instructor որակավորում
  • 2014 HTH & CQC Head Instructor որակավորում
  • 2016 Security and Self-Defense Expert Level 3

 

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Ունի հետևյալ որակավորումները՝ բուժեղբայր, պաշտպանողական և հակավթարային վարման հրահանգիչ, հրաձգության հրահանգիչ։ ՍԻԱՍ ակադեմիայում դասավանդում է բախումնային իրավիճակների կառավարում, կոնֆլիկտաբանություն, մինչբժշկական առաջին օգնություն, հատուկ տակտիկական պատրաստականություն։

 

Վերապատրաստվել է ավելի քան 15 երկրներում։ Հանդիսանում է իրավապահ մարմնի, հատուկ նշանակության ջոկատների և բանակի Կրավ Մագայի ինստրուկտոր։

52-photo-17008333614406.jpg
ԱՐԱՅԻԿ ԲԱԶԻՆՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի համահիմնադիր, ՍԻԱՍ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի հիմնադիր տնօրեն

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արցախյան առաջին պատերազմի մասնակից:

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Ծովակալ Իսակով», «Հայոց Արծիվ», «Զորավար Անդրանիկ», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար երկրորդ աստիճանի», «Արիության», «Ռազմիկ Վասիլյան», «Մայրական երախտագիտություն» և այլ մեդալներով:

1117744111556-photo-17008333189967.jpg
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կրավ Մագա Հայաստանի փոխտնօրեն, Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի փոխնախագահ
  • Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
72-photo-1700833414644.jpg
ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի գլխավոր հրահանգիչ, ՀԳՖ հավաքականի գլխավոր մարզիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2013թ. ավարտել է ՖԿՀՊԻ-ը` որպես մարզիչ-մանկավարժ:

 


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

8 տարեկան հասակից զբաղվել է ձյուդո և սամբո ըմբշամարտով:

 

  • 2009թ. ճանաչվել է ձյուդոյի Հայաստանի գավաթի չեմպիոն
  • 2010թ. արժանացել է լավագույն ուսանող-մարզիկ կոչմանը
  • 2013թ. սամբոյի մեծահասակների չեմպիոն
  • 2014թ. ճանաչվել է Հայաստանի բազկամարտի բանակային առաջնության հաղթող
  • 2015թ. զինվորական քառամարտի Հայաստանի առաջնության հաղթող
  • 2018թ. ճանաչվել է խառը մենամարտերի (MMA) Հայաստանի չեմպիոն
  • Գրեփլինգի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն
  • Մարտական Սամբոյի Հայաստանի չեմպիոն
  • Միջազգային կարգի սպորտի վարպետ
60-photo-17008333897522.jpg
ՀՐԱՆՏ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մեծահասակների թիմի առաջատար հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), ինչպես նաև Ժան Մուլեն Լիոն 3 (Université Jean Moulin Lyon 3) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ Սովորում է բիզնեսի կառավարում (MBA) ԱՄՆ-ի Ուեսթքլիֆֆ համալսարանում(Westcliff University): 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

2018թ. ճանաչվել է K1-ի Հայաստանի չեմպիոն։

00756113464-photo-17008341115419.jpg
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ հրահանգիչ, ԿՄԱ մարզական ակումբի ավագ մարզիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ 

 


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2008թ. եղել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր
  • Միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր
  • Սպորտի վարպետի թեկնածու
  • 2009-2011թթ. ճանաչվել է ՀՀ լավագույն բռնցքամարտիկ
647565598468-photo-17008341800977.jpg
ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ հրահանգիչ, ԿՄԱ մարզական ակումբի ավագ մարզիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։  

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2011, 2013 և 2014թթ. ճանաչվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երրորդ մրցանակակիր
  • 2012 և 2016թթ. ճանաչվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր
  • 2017թ. բանակային ձեռնամարտում գրավել է երրորդ տեղը
  • 2018թ. ճանաչվել է մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության հաղթող
  • 2018թ. ճանաչվել է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր
  • 2019 ճանաչվել է Հայաստանի խառը մենամարտերի առաջնության առաջին մրցանակակիր (93 կգ)

 

00756113480-photo-1700834873934.jpg
ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ մարզից

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է ԵՊՀ Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության բաժնում։

Նախկինում եղել է Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի առաջատար մարզիկներից մեկը: Գրեփլինգի հայաստանի առաջնության մեդալակիր է:

Հանդիսանում է հարվածային մրցաշարի հաղթող:

 

022725108876-photo-17008343707793.jpg
ՀԱՅԿ ՏՈՆՈՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հատուկ մարտավարության հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Զինված Ուժերի Հատուկ Նշանակության Զորքերի մայոր

 

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Ծովակալ Իսակով», «Գարեգին Նժդեհ», «Տիգրան Մեծ», «Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի» և այլ մեդալներով:

28436971046480-photo-17010768580831.jpg
ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Քիք-բոքսինգի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
  • Բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող
  • Քիք-բոքսինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
22307021053484-photo-17008349188062.jpg
ՍԱՐԳԻՍ ԿԱՉԱՆՅԱՆ 

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Քիք-բոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող,
  • Միջազգային կարգի սպորտի վարպետ
007561134488-photo-1700834826536.jpg
ԱՐՏՅՈՄ ԱՐՈՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմերի հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է
  • Գրեփլինգի Հայաստանի չեմպիոն,
  • UWW գրեփլինգի միջազգային մրցավար
  • Միջազգային կարգի սպորտի վարպետ
007561134520-photo-17010766195597.jpg
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի տակտիկական ուղղության հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Հարվածային և գոտեմարտային մրցաշարերի հաղթող
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ պարգևատրվել է արիության մեդալով
  • 2022թ․ սեպտեմբերյան մարտերի մասնակից
30866971046524-photo-17010765487215.jpg
ՎԱՀՐԱՄ ՔԱԼԱՋՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Հարվածային և գոտեմարտային հանրապետական մրցաշարերի հաղթող
  • ՀՖԿՍՊԻ-ի «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա» ֆակուլտետի ուսանող
007561134528-photo-1701076521075.jpg
ՄՀԵՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ, մեծահասակների խմբերի ավագ մարզչի օգնական

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Գրեփլինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
  • Քիք-բոքսինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
  • Խառը մենամարտերի մրցաշարերի հաղթող
32347211081532-photo-17010766700323.jpg
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ, մանկապատանեկան թիմերի գլխավոր հրահանգչի օգնական

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Գրեփլինգի և բրազիլական ջիու ջիթսուի Հայաստանի բազմակի չեմպիոն
  • Գրեփլինգի աշխարհի փոխչեմպիոն
  • Ջիու ջիթսուի միջազգային մրցաշարերի հաղթող
  • Ջիու ջիթսուի Հայաստանի չեմպիոն
536-photo-17010784585513.jpg
ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ, մանկապատանեկան թիմերի գլխավոր հրահանգչի օգնական

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Գրեփլինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
  • Ձյուդոյի հանրապետական մրցաշարերի հաղթող
  • Քիք-բոքսինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
  • Խառը մենամարտերի մրցաշարերի հաղթող
540-photo-17010765868777.jpg
ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի կրտեսեր հրահանգիչ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Բռնցքամարտի մրցաշարերի հաղթող
  • Քիք-բոքսինգի մրցաշարերի հաղթող
  • Խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ
37745111584-photo-17008345299428.jpg
ԳԱՅԱՆԵ ԱՐՇԱՄՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի գլխավոր հաշվապահ

4366667100188-photo-17008343996041.jpg
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի ադմինիստրատիվ բաժբի ղեկավար

50744111792-photo-17008343442797.jpg
ԶԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի ադմինիստրատոր

 © 2012-2023  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԱՎ ՄԱԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ»  

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

 

Ազատության 24, ՍԻԱՍ ակադեմիա, 4-րդ հարկ

+374 99 300 999