Ինչ է Կրավ Մագան

Կրավ Մագան մեր օրերի ամենաարդյունավետ ինքնապաշտպանության և ձեռնամարտի համակարգն է, որը ստեղծվել է տարբեր էքստրեմալ իրավիճակներում պաշտպանվելու համար: Կրավ Մագայի մեթոդներն ու հնարքները պարզ են ու հեշտ, և կարող են կիրառվել տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց կողմից` անկախ սեռից և տարիքից։ Տեխնիկական հնարքներից բացի, Կրավ Մագան ընդգրկում է նաև ֆիզիկական և հոգեբանական հատուկ պատրաստություն։



Մարզումները մոտեցված են իրական մարտական իրավիճակներին, իսկ մարզվելիս շեշտը դրվում է ագրեսիայի իրական սպառնալիքի պայմաններում սթրեսադիմացկունության, արագ կողմնորոշվելու և վտանգը վնասազերծելու վրա: Դուք կսովորեք ինքնապաշտպանություն հարձակումների և բռնումների ժամանակ, ինչպես պաշտպանվել դանակից, հրազենից և որպես զենք գործադրվող այլ առարկաներով հարձակման ժամանակ, ինչպես կիրառել զենքը (հրաձգություն) և անհատական պաշտպանության այլ միջոցները։

Կրավ Մագա Հայաստանի ֆեդերացիայում մարզվում են սկսած 4 տարեկանից։

Անվճար մարզում

Կրավ Մագա Հայաստանի ընտանիքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել առաջին անվճար մարզմանը։


Գրանցվելու համար զանգահարեք +374 99 300 999 հեռախոսահամարով։

Մեր թիմը

Սարգիս Արայիկի Բազինյան


Կրավ Մագա Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր և գլխավոր ինստրուկտոր, Կրավ Մագայի միջազգային կարգի էքսպերտ, Անվտանգության Միջազգային Հատուկ Ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն։


​​​​​​​7 տարեկան հասակից զբաղվել է քիք բոքսինգով և թայ բոքսինգով: 1996-2003 և 2005-2009 թթ. ճանաչվել է քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոն, 1999-2001 թթ. թայ-բոքսինգի Հայաստանի չեմպիոն, 2000-2002 ուշու-սանդայի Հայաստանի չեմպիոն, 2000 թթ. ֆուլ կոնտակտ կարատե-դո Հայաստանի չեմպիոն, 2004թ. ձեռնամարտի Հայաստանի չեմպիոն, 1998թ. WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն, 2003թ․ թայ-բոքսինգի աշխարհի չեմպիոն, 2007թ. քիք բոքսինգի Եվրոպայի չեմպիոն, 2007թ. WPKA վարկածով աշխարհի չեմպիոն:

Մայիս Ներսեսյան

Կրավ Մագա Հայաստանի ֆեդերացիայի և Անվտանգության Միջազգային Հատուկ Ակադեմիայի ինստրուկտոր։

​​​​​​​



8 տարեկան հասակից զբաղվել է ձյուդո և սամբո ըմբշամարտով: 2009 թ. ճանաչվել է ձյուդոյի Հայաստանի գավաթի չեմպիոն , 2013 թ՝. սամբոյի մեծահասակների չեմպիոն։ 2013 թ.ին ավարտել է ՖԿՀՊԻ-ը, որպես մարզիչ-մանկավարժ, 2010 թ. արժանացել է լավագույն ուսանող-մարզիկ կոչմանը։ 2014 թ. ճանաչվել է Հայաստանի բազկամարտի բանակային առաջնության հաղթող, 2015 թ.՝ զինվորական քառամարտի Հայաստանի առաջնության հաղթող։

Հրանտ Քոթանջյան

Կրավ Մագա Հայաստանի ֆեդերացիայի և Անվտանգության Միջազգային Հատուկ Ակադեմիայի ինստրուկտոր։